Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ. մեր հյուրն է Ֆանտասի Ֆանը

ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ.  մեր հյուրն է Ֆանտասի Ֆանը

Mindray ընկերության  հայաստանյան  գործընկերը «Մեդտեխսերվիս» բժշկական տեխնիկայի և պարագաների խանութ -սրահն է: Խանութ-սրահի տնօրեն Գրիգորի Մանուկյանը, խոսելով չինացի գործընկերների հետ համագործակցության մասին, զրույցի ընթացքում նշեց. «Թյուր է կարծիքը, թե այն ամենը, ինչ չինական է, անորակ է:

 

Որակյալ ապրանքն ունի համապատասխան գին և ակնհայտորեն տարբերվում է: Mindray ընկերության էլեկտրասրտագրության սարքերը, կարդիոմոնիտորներն ու սոնոգրաֆները, որոնք մենք ստանում ենք, ստեղծված են գերժամանակակից տեխնոլոգիաներով»: Պատասխանելով հարցին` պետակա՞ն, թե՞ մասնավոր բուժհաստատություններն են առավել շատ սպառում ներմուծվող այդ արտադրանքը, նա  նշեց. «Մեզնից այս սարքավորումները գնում են թե' պետական, թե' մասնավոր բուժհաստատությունները: Պարզապես պետականի դեպքում առավել շատ գործում է հովանավոր գտնելու մեխանիզմը: Շատ են դեպքերը, երբ արտերկրի մեր հայրենակիցները ձեռք են բերում էլեկտրասրտագրության սարքեր կամ սոնոգրաֆներ իրենց հայրենի գյուղի կամ մարզի որևէ պետական բուժհաստատության համար»: 


Mindray ընկերության  արտադրանքը Հայաստան ներկրման պատասխանատուն է ԱՊՀ տարածքում վաճառքի մենեջեր Ֆանտասի Ֆանը: Հենց նա էլ պատասխանեց med-practic.com-ի հարցերին` կապված էլեկտրասրտագրության սարքերի, կարդիոմոնիտորների և սոնոգրաֆների որակական հատկանիշների, առանձնահատկությունների և գների հետ:


Չինական Mindray ընկերության  բարձորակ բուժսարքավորումները‘ «Մեդտեխսերվիս» խանութ-սրահում: Ֆանտասի Ֆան–  Պարոն Ֆան, ո՞րն է ձեր ընկերության արտադրանքի առանձնահատկությունն ու առավելությունը:


–  Մեր գործարանը արտադրանք թողարկում է ոչ միայն Չինաստանի ներքին շուկայի համար: Մենք ներկայանում ենք որպես համաշխարհային բրենդ, ասել է թե` մեր ապրանքը որակային իմաստով համապատասխանում է  եվրոպական բոլոր չափանիշներին:


–  Ի՞նչ լրացուցիչ հնարավորություններ ունեն Ձեր թողարկած էլեկտրասրտագրության սարքեր ու սոնոգրաֆները, որ չունեն այլ բերենդների նմանօրինակ ապրանքատեսակները:


–  Ֆունկցիոնալ առումով ակնառու տարբերություններ չկան: Բայց մեր արտադրանքը վստահաբար չի զիջում որևէ բրենդի, քանի որ հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաների վերջին նվաճումներով, որոնցից է, օրինակ, 3D պատկեր ստանալու հնարավորությունը:


–  Ինչպիսի՞ն է Ձեզ գնային քաղաքականությունը, եթե համեմատենք այլ հայտնի բրենդների հետ:


–  Siemens-ի, Philips-ի և այլ նմանատիպ բրենդների հետ համեմատած` Mindray ընկերության արտադրանքն ավելի մատչելի է: Մեր հիմնական առավելությունը հենց դա է. գները մեզ մոտ  ակնհայտորեն ավելի ցածր են, իսկ որակը` բարձր:


–  Ո՞ր երկրներում  են օգտագործում Ձեր ընկերության արտադրանքը:


–  Մեր ապրանքատեսակը առկա է ավելի քան 20 երկրներում: Այսօր Չինաստանում ունենք 31 արտադրամաս և արդեն կա հնարավորություն արտադրանքն արտահանելու շուրջ 190 երկրներ:


–  Ունե՞ք արդյոք այլ գործընկերներ Հայաստանում:


–  Ոչ, «Մեդտեխսերվիս»-ը Հայաստանում մեր միակ և բացառիկ գործընկերն է:

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ